Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Ցիտրուսային կուլտուրաներն իսկական դեղ են

Ցիտրուսային կուլտուրաներն իսկական դեղ են

Կիտրոնով թեյ խմելու սովորույթն ընդունված է Ռուսաստանում: Իսկ ահա Ֆրանսիայում հատուկ ուշադրության է արժանանում նարինջը: Իսպանիայում ամենաընդունված ցիտրուսային միրգը մանդարինն է: Նույնիսկ դեմքի խնամքի կոսմետիկական հրաշալի մի դիմակ կա, որն, ասում են, իսպանական ծագում ունի:

 

Դիմակի համար անհրաժեշտ է 1 մանդարինի հյութ, 1 ձվի դեղնուց եւ 1 ճաշի գդալ կաթ: Այս ամենը խառնում են ու բամբակե տամպոնի միջոցով քսում դեմքին: Այն կարելի է օգտագործել նաեւ ձեռքերի համար: Դիմակն ապահովում է մաշկի անհրաժեշտ խոնավությունը, իսկ արդյունքը զգացվում է հենց առաջին օգտագործումից հետո: Իհարկե, բոլոր ցիտրուսային մրգերն էլ օգտակար են, քանի որ պարունակում են օգտակար բազմաթիվ նյութեր:

 

Մեզ ուղարկած նամակներում ընթերցողներն անդրադարձել են ցիտրուսային կուլտուրաների օգտակար առանձնահատկություններին: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը: Հատկապես օրվա վերջում, աշխատանքից հետո սկսվող ոտքերի ցավը, հավանաբար, շատերին է ծանոթ: Այդ ցավը մեղմացնելու համար շատ օգտակար է կիտրոնը: Այն պետք է կտրատել շատ բարակ շերտերով, որպեսզի կիտրոնները թափանցիկ լինեն, եւ դնել ոտնաթաթերի վրա, իսկ վրայից հագնել գուլպաներ ու կապել ոտքերը բրդե շորով: Արդյունքը զգալի է:

 

Իսկ մեր մյուս նամակագիրը` Գայանե Հարությունյանը, գրում է. «Ես հիշում եմ, երբ մայրս մեզ դպրոց էր ուղարկում, եւ որպեսզի ամուր դիմադրողականություն ունենայինք եւ հաճախակի չհիվանդանայինք, քթի առջեւի մասում կիտրոնի հյութ էր քսում, իսկ դպրոցից վերադառնալով` մենք անպայման պետք է մեր կոկորդը ողողեինք 1 ճաշի գդալ կիտրոնահյութով, որը բացվում էր 1 բաժակ ջրով: Ես հիշում եմ, որ նույն ջրով կարելի էր ցայել նաեւ ձեռքերը: Այսօր նույն միջոցներն օգտագործում եմ երեխաներիս համար, եւ արդյունքը զգացվում է: Ես կիտրոնաջրով (կես կիտրոնի հյութը՝ 2լ ջրին հարաբերությամբ) նույնիսկ ցայում եմ աղջկաս մազերը: Գլուխը լավ լվանալուց հետո կարելի է այդ ջրով ցայել մազերը: Այս միջոցը մազերին տալիս է գեղեցիկ փայլ, առողջ տեսք եւ արագ աճելու հնարավորություն:

 

Մի ժողովրդական միջոց եւս կա, որը շատ է օգնում հոդացավերին: Դրա համար անհրաժեշտ է կիտրոնի կեղեւն առանձնացնել միջուկից, կեղեւը գցել տարայի մեջ, վրան լցնել ձեթ եւ թրմել 2 շաբաթ: Հետո թանզիֆը թաթախել այդ ձեթի մեջ ու որպես կոմպրես դնել ցավացող հոդին, այնուհետեւ ծածկել պոլիէթիլենե թաղանթով ու տաք, բրդե շորով: Առավոտյան ցավը բավականին մեղմացած կլինի»:

 

Շատերին է հետաքրքրում` կիտրոնն առանց կեղեւի՞ է օգտակար, թե՞ կեղեւով: Մասնագետները խորհուրդ են տալիս, որ ավելի ճիշտ կլինի լվանալ եւ ուտել կեղեւով, որովհետեւ հենց կեղեւի մեջ են բոլոր օգտակար նյութերը` ֆիտոնցիդները, եթերային յուղերը: Կիտրոնի հյութը պետք է այնպես խմել, որ ատամներին չդիպչի, այլապես` կարող է քայքայել էմալը: Իսկ հայտնի հեռուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովը ամենալավ ու օգտակար ցիտրուսային կուլտուրան համարում է նարինջը. «Ընդ որում, շատերը սիրում են քաղցր նարինջ, բայց ավելի օգտակար է թթու նարինջը, որովհետեւ դա ավելի մոտ է բնականին:

 

Նարնջի կեղեւով ինհալացիան շատ օգտակար պրոցեդուրա է գրիպի ժամանակ: Դրա համար կարելի է երկու նարնջի կեղեւի վրա լցնել եռջուր ու 1 րոպե թողնել եռալու: Դրանից հետո շնչել այդ գոլորշին մի քանի րոպե: Շատ լավ օգնում է շնչուղիներին»: Իզուր չեն ասում` Նոր տարին բուրում է մանդարինի բույրով: Այն պարունակում է շատ բակտերիցիդային նյութեր, որոնք բարձրացնում են տրամադրությունը: Այսինքն` մանդարինը կարելի է օգտագործել որպես արոմաթերապիայի միջոց:

 

Ցիտրուսային մրգերը շատ լավ են ոչ միայն դիմադրողականությանը, այլեւ, օրինակ, շաքարային դիաբետին: Օրինակ` շատ լավ է թուրինջի կոմպոտը: Այն եւ շատ համեղ է, եւ օգտակար: Այս կոմպոտի պատրաստման համար անհրաժեշտ է 2 թուրինջի հյութ, ավելացնել կես բաժակ սառը ջուր, կես բաժակ տաք ջուր եւ 1 ճաշի գդալ մեղր: Այս ամենը խառնել եւ խմել օրվա ընթացքում: Սրտի ու անոթների համար շատ լավ է կիտրոնով, սխտորով եւ մեղրով թուրմը: 3 գլուխ սխտորն աղալ, ավելացնել 3 կիտրոնի հյութ եւ 100գ մեղր եւ թողնել 2 շաբաթ: Հետո կարելի է քամել կամ չքամել եւ խմել 1 թեյի գդալից օրվա մեջ 2-3 անգամ` այնքան ժամանակ, մինչեւ խառնուրդը վերջանա: Իհարկե, ցիտրուսային մրգերը շատ համեղ են ու օգտակար, բայց պետք է չչարաշահել դրանք:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար Շնչառական համակարգ
Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости
Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости

Հետազոտողները պարզել են, որ հնարավոր է երիկամային ախտաբանություններով հիվանդների մոտ նվազեցնել մահացության տոկոսը` նրանց խորհուրդ տալով ավելի շատ կոֆեին օգտագործել. հայտնում է  РИА Новости-ին...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am

Սուրրեյի Համալսարանի աշխատակիցները հայտարարում են, որ  ավելի լավ է երբեմն քաղցած մնալ, քան մշտապես պահպանել  ցածր կալորիականության սննդակարգ: Նրանց խոսքերով, գրագետ, չափավոր քաղցը` ընդմիջումներով...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА

РИА "Новости"-ն` հղում անելով Կյուսյու Համալսարանի գիտնականներին, հայտնում է, որ կանաչ թեյի և սուրճի ամենօրյա օգտագործումը ընդունակ է 2-րդ տիպի դիաբետիկների մոտ իջեցնել մահացության վտանգը 63 տոկոսով: Գիտնականները ստուգել են...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Իրականացվել է փորձարկում, որի շրջանակում 60 տարեկանն անց 44 պացիենտ օրը 3 անգամ խմել են կակաոյով ըմպելիք, հայտնում է  Medical Express-ը: Եղել է նաև ստուգողական խումբ: Փորձարկումը տևել է կես տարի: Այդ ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Սրտաբանները հայտարարել են սննդային յուղերից ամենաօգտակարը. armeniamedicalcenter.am
Սրտաբանները հայտարարել են սննդային յուղերից ամենաօգտակարը. armeniamedicalcenter.am

Եթե ընդունեք կոկոսի յուղը ամեն օր 4 շաբաթվա ընթացքում, ապա կարող եք քչացնել սրտի հիվանդությունների և ինսուլտի վտանգը. Ասում է Քեմբրիջի համալսարանի նոր հետազոտությունը: Ինչպես նշում է The Deccan Chronicle-ը, արվել են...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Աղիների քաղցկեղի դեմ լավագույն մթերքները. oncology.am
Աղիների քաղցկեղի դեմ լավագույն մթերքները. oncology.am

Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվեց, որ աղիների քաղցկեղի և աղեստամոքսային  ուղու այլ հիվանդությունների զարգացման համար նպաստող գործոն կարող է լինել արիլային...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Մեղրն արդյունավետ հակաբորբոքային է
Մեղրն արդյունավետ հակաբորբոքային է

Շվեդ գիտնականները հայտնաբերել են մեղրի բաղադրության մեջ 13 հակաբակտերիալ բաղադրիչներ, որոնք, նրանց խոսքերով, առավել արդյունավետ են աշխատում, քան մահացու վարակների (այդ թվում՝ պրոպինիբակտերիա, ոսկեգույն ստաֆիլակոկի) դեմ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Սև թեյն օգնում է նիհարել. 168.am
Սև թեյն օգնում է նիհարել. 168.am

Սև թեյը դրական ազդեցություն է ունենում աղիների միկրոֆլորայի վրա և կարող է նույնիսկ օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Med2.ru-ն գրում է, որ այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Համեմունք հակաքաղցկեղային հատկություններով . 1in.am
Համեմունք հակաքաղցկեղային հատկություններով . 1in.am

Տեխասի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են հնդկական կծու պղպեղի հակաքաղցկեղային հատկությունները, հայտնում է newsyou.info-ն: Այս համեմունքի բաղադրության մեջ կա նյութ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Չիլի պղպեղը՝ քաղցկեղի դեմ. 1in.am
Չիլի պղպեղը՝ քաղցկեղի դեմ. 1in.am

Բոհումում Ռուրի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ չիլի պղպեղը կանխում է քաղցկեղային բջիջների աճին. դրանում պարունակվող կապսաիցինը խոչընդոտում է կրծքագեղձի ուռուցքների աճին, հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ըմպելիք, որն օգնում է քաղցկեղի դեմ պայքարում. գիտնականներ. 1in.am
Ըմպելիք, որն օգնում է քաղցկեղի դեմ պայքարում. գիտնականներ. 1in.am

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են կանաչ թեյի օգտակար հատկությունները, ինչը հնարավորություն է տվել բուժիչ միացություններ հայտնաբերել քաղցկեղի և ՄԻԱՎ-ի դեմ: Կլինիկական փորձարկումներն արդեն հուսադրող...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Օրական մեկ ձուն կաթվածի հավանականությունը նվազեցնում է 12 տոկոսով. news.am
Օրական մեկ ձուն կաթվածի հավանականությունը նվազեցնում է 12 տոկոսով. news.am

Հավկիթը եւ դրա հիմքով մթերքներն օգտակար են ուղեղի անոթների համար: Օրական ընդամենը մեկ ձուն բավարար է տարեց տարիքում 12 տոկոսով կաթվածի ավանականությունը նվազեցնելու համար...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Դիետոլոգներն անվանել են լյարդի համար ամենաօգտակար մթերքը. 168.am
Դիետոլոգներն անվանել են լյարդի համար ամենաօգտակար մթերքը. 168.am

Բազուկն ամենաօգտակար մթերքներից է։ Դրանում պարունակվող բետանին նյութն այն բացառիկ օգտակար է դարձնում լյարդի համար, իսկ երկաթի և ցինկի պարունակության առումով բազուկն իրեն հավասարը չունի...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Չրերի օգտագործումը պաշտպանում է քաղցկեղից. փորձագետներ. 1in.am
Չրերի օգտագործումը պաշտպանում է քաղցկեղից. փորձագետներ. 1in.am

Չրերի օգտագործումը կանխում է նյութափոխանակության խանգարումները և պաշտպանում է քաղցկեղից: Այս մասին հայտնում է mignews.com-ը՝ հղում անելով փորձագետներին: Ըստ դիետոլոգների՝ չրերը պակաս օգտակար չեն...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ